Երկուսից մեկ. Մեսսիին 11 մետրանոցներից մեկը գոլի է վերածել, մյուսը վրիպել. Բարսելոնա-Վալյադոլիդ՝ 1:0 (տեսանյութ)

Երկուսից մեկ. Մեսսիին 11 մետրանոցներից մեկը գոլի է վերածել, մյուսը վրիպել. Բարսելոնա-Վալյադոլիդ՝ 1:0 (տեսանյութ)

17/02/2019 - 01:53

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վալյադոլիդին»: Գործող չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:

Հանդիպման 43-րդ րոպեին հյուրերը տուգանային հրապարակում խախտել են կանոնները գրոհին միացած Պիկեի նկատմամբ: Մրցավարը 11 մետրանոց է նշանակել, որը հստակ է իրացրել Լիոնել Մեսսին:

Խաղի վերջնամասում՝ 85-րդ րոպեին դարձյալ տուգանային հրապարակում խախտում է եղել. այս անգամ Կոուտինյոյի նկատմամբ: Մեսսիի հարվածից հետո «Վալյադոլիդին» փրկել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Ժորդի Մասիպը:

Այս հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 54 միավարով է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Ռմբարկուական մրցավազքը գլխավորող Մեսսին ակտիվում ունի 22 գոլ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023