Author Archives: Miqayel

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչի զույգերը 📸

Հունվարի 7-ին կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հանդիպումները կկայանան հունվարի 13-15-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml 🚨 OFICIAL | 𝗘𝗦𝗧𝗢𝗦 𝗦𝗢𝗡 𝗟𝗢𝗦 𝗢𝗖𝗧𝗔𝗩𝗢𝗦 𝗗𝗘 𝗖𝗢𝗣𝗔 𝗗𝗘𝗟 𝗥𝗘𝗬. Los encuentros se disputarán entre el 13 y el 15 de enero.#CopaDelReyMAPFRE | #LaCopaMola🏆 pic.twitter.com/o0sWLgzzYk — RFEF […]

Պաշտոնական. Նեյնարն ու «Սանթոսը» նոր պայմանագիր ստորագրեցին 📸

Նեյմարն ու «Սանթոսը» նոր պայմանագիր են ստորագրել, հաստատում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Աստղային կիսապաշտպանը 12 տարի տարի անց հարազատ ակումբ է վերադարձել 2025թ. հունվարին, 28 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում ։ 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսում» հանդես է եկել նաև 2009-13 թվականներին` 225 խաղում գրանցելով […]

Here we go! «Ման. Սիթին» 75 միլիոնով տրանսֆեր է ավարտին հասցրել 📸

«Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունիական գրանդը կվճարի գանացի ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 75 միլիոն եվրո հրաժարագինը։ Գործարքը կդառնա «Բորնմութի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն ու կգերազանցի Դոմինիկ Սոլանկեի ռեկորդը։ 2024թ. ամռանը «Տոտենհեմը» հարձակվողի տեղափոխության համար վճարել է 64,3 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը «Բորնմութի» կազմում հունվարի 7-ին կմասնակցի «Տոտենհեմի» […]

Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը 📸

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռայո Վալեկանոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Գրանադային»։ Տանտերերից հաշիվը բացեց Պաբլո Սաենսը։ «Ռայո Վալեկանոյից» աչքի ընկան Ալվարո Գարսիան ու Պեդրո Դիասը, իսկ մրցակցի պաշտպան Խուանխոն ինքնագոլ գրանցեց։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը դարձավ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը։ Պայքարը շարունակում են նաև հետևյալ ակումբները. 1/8 եզրափակիչի […]

«Ֆերենցվարոշի» ու Հունգարիայի հավաքականի գոլահարը տեղափոխվեց ԱԵԿ 🎥

Աթենքի ԱԵԿ-ը ձեռք է բերել «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգային, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` ԱԵԿ-ը Վարգայի տեղափոխության համար «Ֆերենցվարոշին» վճարել է 4,5 միլիոն եվրո։ 31-ամյա ֆուտբոլիստը հունգարական ակումբում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 113 խաղում խփել է 70 գոլ, կատարել 22 գոլային […]

«Բավարիան» ընկերական խաղում ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥

«Բավարիան» ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է ավստրիական «Զալցբուրգին»։ Մյունխենյան գրանդից դուբլ է գրանցել 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը, մեկական գոլ խփել են Հիրոկի Իտոն, Ֆելիպե Չավեսն ու Տոմ Բիշոֆը։ «Ռեկորդ մայսթերը» 2026-ի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ին և Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ, մեկնարկը` ժամը 20:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

«Կոմոն» շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով «Պիզային» 🎥

Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Կոմոն» «Արենա Գարիբալդի» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Պիզային»։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Անաստասիոս Դուվիկասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաքսիմո Պերոնեն։ «Բիանկոբլուն» «չոր» հաշվով երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Ակումբն անցկացրած 18 խաղում միայն 12 գոլ է բաց թողել ու այդ ցուցանիշով Ա սերիայի լավագույն պաշտպանությունն ունի։ «Կոմոն» 33 […]

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կփոխի ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2026թ. մրցաշրջանը վարձավճարով հանդես կգա Մենդոսայի «Խիմնասա և Էսգրիմայում», հաստատում է TyC Sports-ի լրագրող Գերման Գարսիա Գրովան։ Արգենտինական ակումբը վարձակալության ավարտին կունենա նաև 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայմանագրային իրավունք։ Բալեկյանը 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս Լա Պլատայի «Խիմնասիայում», 30 խաղում խփել է 1 գոլ։ Հայ […]

Պաշտոնական. «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի 📸

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լիեմ Ռոսենյորը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր եմ ստորագրել, որը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։ Անգլիացի մասնագետը 2024թ. հուլիսից գլխավորում էր «Ստրասբուրգը»։ Ֆրանսիական ակումբը նրա գլխավորությամբ 63 խաղում տարել է 32 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի, կրել 17 պարտություն։ 41-ամյա մասնագետը գլխավորել է նաև «Հալ Սիթին», աշխատել «Դերբի […]

«Բավարիայի» 17-ամյա աստղն ապագայում ուզում է խաղալ «Ռեալում»

«Բավարիայի» կիսապաշտպան Լենարտ Կառլը խոստովանել է, որ ապագայում ուզում է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Sky Sport-ը։ «Հուսով եմ` այս խոսքս կմնա մեր մեջ։ «Բավարիան» մեծ ակումբ է, և այստեղ խաղալը երազանք էր, բայց ես կցանկանամ ինչ-որ պահ խաղալ «Ռեալում»։ Այն իմ երազանքների ակումբն է։ Իհարկե, «Բավարիայում» խաղալը նույնպես շատ յուրահատում է։ Շատ երջանիկ […]

1 88 89 90 91 92 2,103