Author Archives: Miqayel

Հարկային գործակակությունը որևէ ապացույց չունի, որ Նեգրեյրան Բարսելոնայի վճարումներից հետո ազդել է հանդիպումների ելքերի կամ մրցավարների ընտրության վրա

«Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի շուրջ ստեղծված շշուկները չեն դադարում։ Ինչպես հայտնում է AS-ը, Իսպանիայի հարկային գործակալությունը որևէ կապ չի գտել «Բարսելոնայի»` Խոսե Մարիա Էնրկես Նեգրեյրային կատարված վճարումների և ակումբի գրանցած արդյունքների միջև։ Աղբյուրի փոխանցմամբ` 2022 թ. ապրիլին հարկային գործակալությունը դատախազությանը ծանուցել է, որ չի կարողացել ապացուցել, որ մրցավարական կոմիտեի այժմ նախկին փոխնախագահին կատարված վճարումներն ազդել են […]

Հայաստան – Թուրքիա հանդիպման մրցավարական անձնակազմը

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է այդ հայդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Խոսե Սանչես Մարտինես Եզրային մրցավարներ – Ռաուլ Կաբանիերո, Ինիգո Պրիետո Չորրորդ մրցավար – Մարիո Մելերո Լոպես Նշենք, որ բոլոր մրցավարներն Իսպանիայից են։ Հավելենք, որ Հայաստան – […]

Այսօր կմեկնարկի Եվրո-2024-ի որակավորման փուլը

Այսօր` մարտի 23-ին, կմեկնարկի Եվրո-2024-ի որակավորման փուլը։ Որակավորման փուլի խմբերն ունեն հետևյալ տեսքը. Խումբ A – Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Կիպրոս, Վրաստան Խումբ B – Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար Խումբ C – Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա Խումբ D – Խորվաթիա, Թուրքիա, Ուելս, Հայաստան, Լատվիա Խումբ E – Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա […]

Օսիմենն ու Խվիչան դարձել են Ա սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Վիկտոր Օսիմեն («Նապոլի») – 30 (ավելացած արժեքը) + 70 (նախկին արժեքը) = 100 մլն եվրո Խվիչա Կվարացխելիա («նապոլի») – 25+60 = 85 մլն եվրո Ռասմուս Հոյլունդ («Ատալանտա») – 20+15 = 35 մլն եվրո Կիմ Մին […]

Ռեալն Անչելոտիին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալ Մադրիդում», հնարավոր է, մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է Onze Mondial-ն, ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան կախված է միայն «սերուցքայինների»` Չեմպիոնների լիգայում գրանցած մրցելույթներից։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալի» ղեկավարությունն Անչելոտիին փոխարինելու մի շարք թեկնածուներ է դիտարկում։ Խոսքը Մաուրիսիո Պոչետինոյի, Թոմաս Տուխելի, Ռաուլի («Ռեալ Մադրիդ Կաստիլիա»), Խաբի Ալոնսոյի («Բայեր Լևերկուզեն») […]

Պաշտոնական. Սևիլիան փոխեց գլխավոր մարզչին

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խոսե Լուիս Մենդիլիբարը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ 62-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Խորխե Սամպոլիին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հոկտեմբերին։ Հավելենք, որ Մենդիլիբարն ավելի վաղ մարզել է նաև «Ալավեսը», «Էյբարը», «Լևանտեն», «Օսասունան», «Վալյադոլիդը», «Ատլետիկ […]

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի

Ինչպես տեղեկացնում է ղազախական «Աստանայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Հարոյանը 2021 թ. փետրվարից մինչև հուլիս արդեն հանդես է եկել «Աստանայի» կազմում` անցկացրած 15 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ 30-ամյա պաշտպանի վերջին […]

Ռեալը մտադիր է ամռանը կենտրոնական հարձակվող ձեռք բերել

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը դժգոհ է Կարիմ Բենզեմայի ոչ այնքան հաջող մրցելույթներից և մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի ղեկավարությունը դժգոհ է մնացել, հատկապես, Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (1:2) Կարիմ Բենզեմայի ցուցադրած խաղից, որի ընթացքում ֆրանսիացի հարձակվողն ընդամենը երկու հարված է […]

Արաուխոն վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (2:1) խաղում «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցի ֆուտբոլիստը մարտի 20-ին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Արաուխոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Ըստ AS-ի տեղեկությունների` 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս […]

Խավի. «Ակնհայտ խաղից դուրս էր. ինձ դուր է գալիս VAR-ը»

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։ Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է 81-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի չարձանագրված գոլի մասին. «Ակնհայտ խաղից դուրս էր. սա գիտական փաստ է։ Զարմացած եմ, որ Կառլո Անչելոտին կասկածում է այդ հարցում։ Պարզապես երկու կարծիք լինել չի […]

1 716 717 718 719 720 1,936