Խավի. «Ակնհայտ խաղից դուրս էր. ինձ դուր է գալիս VAR-ը»

Խավի. «Ակնհայտ խաղից դուրս էր. ինձ դուր է գալիս VAR-ը»

20/03/2023 - 12:52

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։

Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է 81-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի չարձանագրված գոլի մասին.

«Ակնհայտ խաղից դուրս էր. սա գիտական փաստ է։ Զարմացած եմ, որ Կառլո Անչելոտին կասկածում է այդ հարցում։ Պարզապես երկու կարծիք լինել չի կարող։

Ինձ դուր է գալիս VAR-ը, քանի որ այն ավելի արդար է դարձնում ֆուտբոլը, հատկապես, խաղից դուրս իրավիճակների դեպքում»,- Խավիի խոսքերը մեջբերում է ESPN Deportes-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023