Հարկային գործակակությունը որևէ ապացույց չունի, որ Նեգրեյրան  Բարսելոնայի վճարումներից հետո ազդել է հանդիպումների ելքերի կամ մրցավարների ընտրության վրա

Հարկային գործակակությունը որևէ ապացույց չունի, որ Նեգրեյրան Բարսելոնայի վճարումներից հետո ազդել է հանդիպումների ելքերի կամ մրցավարների ընտրության վրա

23/03/2023 - 12:39

«Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի շուրջ ստեղծված շշուկները չեն դադարում։

Ինչպես հայտնում է AS-ը, Իսպանիայի հարկային գործակալությունը որևէ կապ չի գտել «Բարսելոնայի»` Խոսե Մարիա Էնրկես Նեգրեյրային կատարված վճարումների և ակումբի գրանցած արդյունքների միջև։

Աղբյուրի փոխանցմամբ` 2022 թ. ապրիլին հարկային գործակալությունը դատախազությանը ծանուցել է, որ չի կարողացել ապացուցել, որ մրցավարական կոմիտեի այժմ նախկին փոխնախագահին կատարված վճարումներն ազդել են խաղերի արդյունքների կամ այդ հանդիպումների մրցավարների նշանակման վրա։

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հարկային մարմնի հաշվետվության մեջ, այն փաստը, որ Նեգրեյրան չի պարզաբանել, թե ինչի հիման վրա է թողարկել ավելի քան 7.5 միլիոն եվրո ընդհանուր գումարի հաշիվ-ապրանքագրեր, կարող է վկայել անօրինական ծառայությունները թաքցնելու մտադրության մասին, որը կարող է ներառել ազդեցություն մրցավարական ​​հանձնաժողովի կամ հանդիպումների արդյունքների վրա, սակայն դրա համար ոչ մի բավարար ապացույց չկա։

Հիշեցնենք` կան հավաստի տեղեկություններ, որ «Բարսելոնան» 2001-2018 թթ. ընթացքում խոշոր գումար է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որի ղեկավարը Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան է, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Կատալոնիայի դատախազությունը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «բլաուգրանայի» նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուին ու Սանդրո Ռոսելին, ակումբի նախկին տնօրեններ Օսկար Գրաուին և Ալբերտ Սոլերին, ինչպես նաև Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։

Գործով ամբաստանյալները մեղադրվում են սպորտի ոլորտում կոռուպցիայի, անարդար վարչարարության և փաստաթղթերի կեղծման համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023