Արաուխոն վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել

Արաուխոն վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել

21/03/2023 - 09:25

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» (2:1) խաղում «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցի ֆուտբոլիստը մարտի 20-ին բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Արաուխոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։

Ըստ AS-ի տեղեկությունների` 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։

Արաուխոն բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները, որոնց շրջանակում «չարուան» մրցելու է Ճապոնիայի և Հարավային Կորեայի դեմ։

Այդուհանդերձ, սպասվում է, որ Արաուխոն կհասցնի վերականգնվել և մասնակցել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, որի շրջանակում «բլաուգրանան» կրկին մրցելու է «Ռեալի» դեմ (խմբ.` «Բարսելոնան» առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023