Պաշտոնական. Սևիլիան փոխեց գլխավոր մարզչին

Պաշտոնական. Սևիլիան փոխեց գլխավոր մարզչին

21/03/2023 - 22:17

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խոսե Լուիս Մենդիլիբարը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

62-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Խորխե Սամպոլիին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թ. հոկտեմբերին։

Հավելենք, որ Մենդիլիբարն ավելի վաղ մարզել է նաև «Ալավեսը», «Էյբարը», «Լևանտեն», «Օսասունան», «Վալյադոլիդը», «Ատլետիկ Բիլբաոն» և այլ ակումբներ։

Ավելացնենք, որ «Սևիլիան» ընթացիկ մրցաշրջանում բավական անհաջող է հանդես գալիս և Լա լիգայի շրջանակում անցկացրած 26 խաղից հետո վաստակել է ընդամենը 28 միավոր` զբաղեցնելով միայն 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023