Author Archives: Miqayel

Անչելոտի. «Վաղը Ռեալի հաղթելու հերթն է»

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է լրագրողների հարցերին։ – Ընթացիկ մրցաշրջանում դուք արդեն երեք անգամ պարտվել եք Խավիին։ – Դժվար է դա դիտարկել որպես մարզիչների անհատական ​​դիմակայություն։ Վաղը «Ռեալի» հաղթելու հերթն է։ – Կազմը կլինի՞ […]

Ռեալ Մադրիդի հայտացուցակը Բարսելոնայի դեմ հանդիպման համար

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։ «Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։ Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Լուկաս Վասկես, Անտոնիո Ռյուդիգեր Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, […]

Բարսելոնայի հայտացուակը Ռեալի դեմ հանդիպման համար

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասպան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։ Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Արնաու Տենաս Պաշտպաններ – Ռոնալդ Արաուխո, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, […]

Յուվենտուսը Շյեսնիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, հնարավոր է, հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «բյանկոներիները» մտադիր են կրճատել աշխատավարձի բյուջեն, իսկ լեհ դարպասապահն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է և տարեկան վաստակում է 12 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը 32-ամյա դարպասապահին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Առաջինն «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկին է, ով 2021 թ. հունվարից վարձավճարով […]

Ընթացիկ մրցաշրջանում գրանցված ամենաարագ հեթ-տրիկները թոփ-5 առաջնություններում

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում կայացած «Ռեալ Մադրիդ» – «Վալյադոլիդ» (6:0) խաղում «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման ընդամենը 7 րոպեի ընթացքում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Այդ ամենով պայմանավորված` Transfermarkt-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում թոփ-5 առաջնություններում գրանցված ամենաարագ հեթ-տրիկները. Լուի Օպենդա («Լանս») – 5 րոպե vs «Կլերմոն» Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 7 […]

Արսենալը մտադիր է խոշոր փոխանակում առաջարկել Միլանին

«Արսենալը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «զինագործները» հետաքրքրված են «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի ծառայություններով ու նրան ձեռք բերելու համար պատրաստ գործարքում ներառել այդ դիրքում հանդես եկող իր երկու ֆուտբոլիստներից մեկին` Ալեքսանդր Զինչենկոյին կամ Կիրան Թիրնիին։ Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց պատրաստ է վճարել նաև 70-80 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» դժվար […]

Բարսելոնան պաշտոնական մակարդակով կոչ է արել Լա լիգայի նախագահին հրաժարական տալ

«Բարսելոնայի» և Լա լիգայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել են` կապված «Նեգրեյրայի գործի» հետ։ Diario Sport-ը, հղում կատարելով La Vanguardia-ին, հայտնում է, որ, այդ գործի շրջանակում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կեղծ ապացույցներ է ուղարկել դատախազություն։ Աղբյուրի փոխանցմամբ` Լա Լիգայի նախագահը սույն թվականի փետրվարին նամակ է ուղարկել դատախազին՝ մեղադրելով «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Մարիա Բարտոմեուին և […]

Բարսելոնան ու Ատլետիկոն հետաքրքրված են Այնտրախտի կիսապաշտպանի ծառայություններով

«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «արծիվների» ղեկավարությունն այժմ սպասում է ճապոնացի ֆուտբոլիստի վերջնական որոշմանը։ Վերջինս ավելի հակված է հեռանալ «Այնտրախտից», քան երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` նախընտրում է կարիերան շարունակել իսպանական […]

Տուխել. «Նագելսմանը Չելսին գլխավորելու հարցում չունի իմ խորհրդի կարիքը»

«Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թումաս Տուխելը հրաժարվել է «Չելսին» գլխավորելու հարցում որևէ խորհուրդ տալ Յուլիան Նագելսմանին. «Ապրիլի 2-ի երեկոյան եմ իմացել Գրեհեմ Փոթերի պաշտոնանկության մասին։ Դրա մասին իմացել եմ հեռախոսային ծանուցման միջոցով։ Ես որոշ ժամանակ վերհիշեցի իմ` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։ Այդ պահից ի վեր ակումբը շատ է փոխվել, այդ պատճառով էլ ես այդ […]

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի պաշտոնանկ արված մարզիչների խորհրդանշական հավաքականն` ըստ Transfermarkt-ի

Ընթացիկ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում բավական շատ են մարզչական պաշտոնականությունները։ Վերջին «զոհերը» դարձան Գրեհեմ Փոթերը («Չելսի») և Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»)։ Այդ ամենով պայմանավորված` Transfermarkt-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում պաշտոնանկ արված մարզիչների խորհրդանշական հավաքականը։ Նշենք, որ հավաքականում նշված դիրքերը պայմանական են։ Դարպասապահ – Գրեհեմ Փոթեր («Չելսի») Պաշտպաններ – Նեյթան Ջոնս («Սաութհեմպտոն»), Անտոնիո Կոնտե («Տոտենհեմ»), Թոմաս Տուխել […]

1 704 705 706 707 708 1,936