Անչելոտի. «Վաղը Ռեալի հաղթելու հերթն է»

Անչելոտի. «Վաղը Ռեալի հաղթելու հերթն է»

04/04/2023 - 21:33

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է լրագրողների հարցերին։

Ընթացիկ մրցաշրջանում դուք արդեն երեք անգամ պարտվել եք Խավիին։

– Դժվար է դա դիտարկել որպես մարզիչների անհատական ​​դիմակայություն։ Վաղը «Ռեալի» հաղթելու հերթն է։

Կազմը կլինի՞ այնպիսին, ինչպիսին վերջին Էլ կլասիկոյի ժամանակ էր։

– Այո, նման տարբերակ քննարկվում է, սակայն պետք է գնահատել, որ նախորդ խաղերի մեր կազմը լավ է հանդես եկել։ Վերջին Կլասիկոյում մենք լավ պայքարեցինք և մոտ էինք հաղթելուն։

Կազմը կարող է ինչպես նույնը մնալ, այնպես էլ փոխվել։ Ցանկանում ենք ամբողջական հանդիպում անցկացնել։ Վերջին երկու խաղերում այդքան էլ վատ հանդես չենք եկել։

Դժվար է փոխել խաղային համակարգը, եթե ողջ տարի աշխատել ես դրա շուրջ, սակայն կարելի է զարմացնել որոշ դետալներով։ Ամբողջ համակարգի փոփոխությունը միայն ձեզ կզարմացնի։

Ի՞նչ կարող եք ասել վերջին Կլասիկոյի մասին։

– Կարևոր է` գոլ խփելուց հետո չկորցնել գլուխը, քանի որ կարելի է նաև հաղթանակ կորզել նաև 90-րդ րոպեին։ Պետք է խաղը կառավարել ինչպես գնդակին տիրելու ժամանակ, այնպես էլ առանց դրա։ Դա մեզ հաջողվեց միայն առաջին խաղակեսում։

Մենք այնքան էլ շատ գոլային պահեր չստեղծեցինք, պետք է գործել ավելի վստահ և դաշտի մի հատվածից մյուսն անցնել ավելի արագ։

Հնարավոր է գոլ խփել 5-րդ րոպեին, սակայն հետագայում բաց թողնել երկուսը։ Եթե խաղանք այնպես, ինչպես պետք է, ապա գոլեր էլ կխփենք ավելի շատ։

Իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» հյուրընկալվելիս հաղթել է 1:0 հաշվով։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023