Արսենալը մտադիր է խոշոր փոխանակում առաջարկել Միլանին

Արսենալը մտադիր է խոշոր փոխանակում առաջարկել Միլանին

04/04/2023 - 13:49

«Արսենալը» ցանկանում է ամրապնդել պաշտպանության ձախ եզրը։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «զինագործները» հետաքրքրված են «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի ծառայություններով ու նրան ձեռք բերելու համար պատրաստ գործարքում ներառել այդ դիրքում հանդես եկող իր երկու ֆուտբոլիստներից մեկին` Ալեքսանդր Զինչենկոյին կամ Կիրան Թիրնիին։

Լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց պատրաստ է վճարել նաև 70-80 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» դժվար թե համաձայնեն իրարդարձությունների նման զարգացմանը, քանի որ ցանկանում են երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի պաշտպանի հետ, որն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Էրնանդեսը պատրաստ է լքել «Միլանի» շարքերը, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ակումբը չնվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023