Ռեալ Մադրիդի հայտացուցակը Բարսելոնայի դեմ հանդիպման համար

Ռեալ Մադրիդի հայտացուցակը Բարսելոնայի դեմ հանդիպման համար

04/04/2023 - 17:39

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ։

«Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Լուկաս Վասկես, Անտոնիո Ռյուդիգեր

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդե Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալիոս

Հարձակվողներ – Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո Դիաս

Նշենք, որ «սերուցքայինների» կազմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի միայն Ֆերլան Մենդին։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվել է 0:1 հաշվով։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023