Նյուքասլը պատրաստ է աստղաբաշխական գումար վճարել Բարսելոնայի հարձակվողի տրանսֆերի դիմաց
«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինիային։ Ինչպես տեղեկացնում է Jijantes FC-ին, «կաչաղակները» գործարքի դիմաց պատրաստ են վճարել 80 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» տրանսֆերի հարցում անգլիական ակումբից բանավոր առաջարկ է ստացել։ Ավելի վաղ As-ը հայտնում էր, որ բրազիլացի վինգերին իր շարքերում են ցանկանում տեսնել նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»։ […]