Բարսելոնան կրկնեց Սևիլիայի, Ատլետիկոյի ու Վալենսիայի տպավորիչ ցուցանիշը

Բարսելոնան կրկնեց Սևիլիայի, Ատլետիկոյի ու Վալենսիայի տպավորիչ ցուցանիշը

02/05/2023 - 23:53

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։

«Բլաուգրանան» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 11-րդ անգամ է մրցակիցներին հաղթում 1:0 հաշվով։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «կապտանռնագույնները» կրկնել են «Վալենսիայի» (1988/89), «Ատլետիկո Մադրիդի» (2017/18) և «Սևիլիայի» (2020/21) ցուցանիշը, որոնք նույնպես մեկ մրցաշրջանի ընթացքում 11 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության են հասել 1:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023