Բարսելոնան մտադիր   է մասնակցել ասիական մրցաշարերին ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներ  ստանալու դեպքում

Բարսելոնան մտադիր է մասնակցել ասիական մրցաշարերին ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներ ստանալու դեպքում

02/05/2023 - 15:10

«Բարսելոնան» ուսումնասիրում է Եվրոպայից դուրս միջազգային մրցաշարերում հանդես գալու տարբերակները:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ն, այդ ամենը պայմանավորված է կատալոնական ակումբի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալի` «Նեգրեյրարի գործի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» շատ լավատես է այդ գործով վարույթի արդյունքի վերաբերյալ

Ակումբի նախագահ Ժոան Լապորտան շատ գոհ էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ ունեցած վերջին հանդիպումից։

Այդուհանդերձ, կա վտանգ, որ ՈՒԵՖԱ-ն, ամեն դեպքում, պատժամիջոցներ կկիրառի «Բարսելոնայի» նկատմամբ, այդ պատճառով էլ ակումբն ուսումնասիրում է ասիական միջազգային մրցաշարերին մասնակցելու տարբերակները։

Կատալոնացիները կարող են ասիական մրցաշերերին մասնակցել որպես հրավիրված ակումբ և աշխատել խոշոր գումարներ։

Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարները դիտարկում են հանդես գալ նաև եվրոպական այլ առաջնությունում, եթե Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նույնպես պատժամիջոցներ սահմանվեն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ սկանդալի մեջ է հայտնվել։ Հավաստի տեղեկություններ կան, որ ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատականում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցրել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Այժմ այդ գործը դատարանում է, որը քննում է Կատալոնիայի դատախազությունը։ Մեղադրանք է առաջադրված «բլաուգրանայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելին և Խոսեպ Մարիա Բարտոմեուին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլային չինովնիկների, այդ թվում նաև` Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023