Լեմպարդ. «Արսենալը կառուցվել է 3 տարում. ես ոչինչ չեմ կարող փոխել 3 շաբաթում»

Լեմպարդ. «Արսենալը կառուցվել է 3 տարում. ես ոչինչ չեմ կարող փոխել 3 շաբաթում»

03/05/2023 - 13:31

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Արսենալին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրենկ Լեմպարդը.

«Մեր դեմ խաղալը մրցակցի համար շատ հաճելի էր։ Չափազանց իներտ էինք գործում դաշտում։ Գնդակը վերահսկելիս չէինք կարողանում հաղթահարել մրցակցի պրեսինգը։

20 տարի «Չելսին» լուրջ հաջողությունների է հասել ինչպես Անգլիայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ Այժմ մենք այդ կարգավիճակը չունենք։

Այն պահից ի վեր, ինչ ես աշխատում եմ թիմի հետ, ինձ համար ակնհայտ դարձավ, որ մենք շատ հաճելի մրցակից ենք բոլոր ակումբների համար։

Մենք չենք կարող ամեն ինչ փոխել ակնթարթորեն, սակայն լավ կլիներ դա անեինք որքան հնարավոր է արագ, քանի որ հանգստյան օրերին ևս մեկ բարդ հանդիպում ունենք, իսկ դրանից հետո էլ այլ խաղեր։

Հեշտ է ասել, թե ֆուտբոլիստների համար ամեն ինչ միևնույն է, սակայն դա այդպես չէ։ Դուք կարող եք կորցնել վստահությունը, սակայն դաշտում լինել դինամիկ։ Մենք խաղից առաջ խոսել էինք այդ մասին, սակայն դա չօգնեց։

Հնարավոր է` տարիներ առաջ ուժերի հարաբերակցությունն այլ էր, սակայն այսպիսին է ֆուտբոլը։ Պետք է մտածել ինքդ քո մասին և ցուցադրել այնպիսի խաղ, որը համապատասխանում է մեր մակարդակին։

Անհրաժեշտ է փնտրել և գտնել ընթացիկ մրցաշրջանի անբավարար արդյունքների պատճառները։ Խոսքը համապարփակ ուսումնասիրության մասին է, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մրցաշրջանի սկզբից մինչև վերջ, ինչն անհնար է անել մեկ գիշերվա ընթացքում։

Կան բաներ, որոնք, իրոք, շտկելու կարիք ունեն։ Այստեղ կարևոր բաղադրիչներ կան. «Արսենալը» կառուցվել է 3 տարում։ Նրանք աշխատում են` հասկանալով գաղափարներն ու դրանց իրագործման միջոցները։ Ես չեմ կարող գալ և ինչ-որ բան փոխել 3 շաբաթում։

Գլխավոր պատասխանը շատ պարզ է. մենք պետք է հիմնական բաներն ավելի լավ անենք, ինչից հետո էլ խաղային առաջընթաց կունենանք։ Այժմ այդ ամենն ակնհայտ է ինձ համար։

Ֆուտբոլն արագ է զարգանում, և մենք պետք է ագրեսիվ լինենք այդ փաստի նկատմամբ։ Ես չեմ հավատում, որ ստեղծված իրավիճակը միևնույն է ֆուտբոլիստների համար»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ «Չելսին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ պարտվել է բոլոր 6 խաղերում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023