Author Archives: Miqayel

Ա սերիան ներկայացնող ակումբն ավարտին է հասցրել Արթուր Մելոյի տրանսֆերը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Մանուշակները» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի ֆուտբոլիստին, ինչից հետո 20 մլն եվրոյի դիմաց կունենան նրան գնելու իրավունք։ «Յուվենտուսը» կշարունակի վճարել 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի 50%-ը։ Նշենք, որ Արթուրի տարեկան աշխատավարձը 5,5 մլն եվրո է։ Հավելենք, որ […]

Կոլո-Մուանին հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։ Ինչպես հայտնում է RMC-ին, ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ 24-ամյա հարձակվողի խաղին հետևում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ «Բավարիան» Կոլո-Մուանիին դիտարկում է որպես «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ։ «Ռեկորդ մայսթերը» Կոլո-Մուանիին կփորձի ձեռք բերել, եթե չկարողանա կատարել Քեյնի տրանսֆերը։ […]

Ինտեր Մայամին մեծ շուքով ներկայացրել է Մեսսիին ու Բուսկետսին 🎥📸

Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» «Դրայվ Փինկ» մարզադաշտում մեծ շուքով ներկայացրել է թիմի նորեկներ Լեո Մեսսիին ու Սերխիո Բուսկետսին։ Նշենք, որ թե՛ Բուսկետսը և թե՛ Մեսսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։ Հավելենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալու «10», իսկ Բուսկետսը` «5» համարի ներքո։ […]

Գործարքը կայացած է. Խուան Կուադրադոն տեղափոխվում է Ինտեր

«Յուվենտուսի» արդեն նախկին պաշտպան Խուան Կուադրադոն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Կոլումբացի ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 314 խաղում դառնալով 26 գոլի և […]

Գործարքը կայացած է. Անդրե Օնանան տեղափոխվում է Ման. Յունայթեդ

«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կոզմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց, հավելավճարները ներառյալ, «կարմիր սատանաները» վճարելու են 55 մլն եվրո։ Կամերունցի դարպասապահը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ […]

Ռոկեի գործակալ. «Վիտորն ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, քան Էնդրիկը»

Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին կարծում է, որ իր հաճախորդն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։ «Նրանք Բրազիլիայի հավաքականում ընկերներ են և թիմակիցներ։ Ակնհայտ է, որ Իսպանիայում նրանց միջև մրցակցություն է սկսվելու։ Ես կարող եմ խոսել միայն Վիտորի մասին և հավատում եմ, որ ներկա պահին նա այն ֆուտբոլիստն է, ով պատրաստ է խաղալ […]

Վինիսիուսը` Մենդիի գործի մասին. «Համբավի ոչնչացման մշակույթի ևս մեկ զոհ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բենջամին Մենդին անմեղ է ճանաչվել բռնաբարության երկու գործով։ Նախկինում նա արդարացվել էր նաև բռնաբարության ևս 8 գործով։ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուսը  Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այդ դեպքին` կատարելով հետևյալ գրառումը. «Բենջամին, ինձ համար շատ ցավալի է, որ դու ստիպված ես եղել անցնել այդ ամենի […]

Պաշտոնական. Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց Ռուբին

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ կազանյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 600 հազար եվրո։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա […]

Գյունդողան. «Ես Բարսայի երկրպագու եմ. ակումբը մեծ ներուժ ունի»

Իլկայ Գյունդողանը խոսել է իր «Բարսելոնա» տեղափոխության մասին. «Անչափ ուրախ եմ, որ վերջապես տեղափոխվեցի «Բարսելոնա»։ Ցանկանում եմ հիանալի մրցաշրջան անցկացնել և անհամբերությամբ սպասում եմ առաջին խաղիս։ «Բարսելոնա» տեղափոխվելը երազանքի պես մի բան էր, որն իրականություն դարձավ։ Հիշում եմ, երբ փոքր էի, դիտում էի Ֆրանկ Ռայկարդի և Պեպ Գվարդիոլայի «Բարսայի» հանդիպումները։ Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ։ Միշտ […]

Լուկաս Սելարայանի երկու հիասքանչ գոլերը Պորտլենդ Թիմբերսի դեմ խաղում 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջեց «Պորտլենդ Թիմբերսին»։ Հյուրերի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով դարձավ երկու բավական գեղեցիկ գոլի հեղինակ` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ 31-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 20 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Կալամբուսն» այս պարտությունից […]

1 621 622 623 624 625 1,931