Պաշտոնական. Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց Ռուբին

Պաշտոնական. Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց Ռուբին

16/07/2023 - 19:18

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին։

Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ կազանյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 600 հազար եվրո։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «6» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ Ուգոչուկվու Իվուն «Ուրարտուի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 97 խաղում դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023