ՉԼ. Թրիլլեր Պրահայում. Կոպենհագենը 11-մետրանոցներով հաղթեց Սպարտային 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Կոպենհագենը» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պրահայի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Պատասխան խաղի արդեն 1-ին րոպեին Ջորդան Լարսոնն առաջ մղեց Դանիայի մայրաքաղաքից ժամանած հյուրերին։ Չնայած «Սպարտան» հանդիպման մնացած ժամանակահատվածում ուներ խաղային լուրջ առավելություն, Բրիան Պրիսկեի թիմը պատասխան գնդակը խփեց միայն 80-րդ րոպեին, որն իր […]