Ալ Հիլալն անհավանական պայմաններ կապահովի Նեյմարի համար

Ալ Հիլալն անհավանական պայմաններ կապահովի Նեյմարի համար

15/08/2023 - 17:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» կազմում։

Foot Mercato-ն հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիոտի տրանսֆերից հետո «Ալ Հիլալը» հատուկ պայմաններ կապահովի նրա համար։

Աղբյուրի փոխանցմամբ` 31-ամյա ֆուտբոլիստին կտրամադրվի մասնավոր ինքնաթիռ և առանձնատուն` սպասավորներով։

Նեյմարին կթույլատրվի բնակվել իր ընկերուհու` Բրունո Բիանկարդիի հետ` չնայած Սաուդյան Արաբիայում արգելված է զույգերին միասին ապրել նախքան ամուսնանալը։

Յուրաքանչյուր հաղթանակի համար «Ալ Հիլալը» Նեյմարին կվճարի 80 հազար եվրո։ Բրազիլացի ֆուտոբոլիստը հավելյալ 500 հազ. եվրո կստանա սոցցանցերում կատարված յուրաքանչյուր գրառման համար, որտեղ նա կգովազդի Սաուդյան Արաբիան։

Սպասվում է, որ Նեյմարն «Ալ Հիլալում» հանդես գալու ժամանակ կվաստակի նվազագույնը 300-400 մլն եվրո` ի շնորհիվ իմիջային իրավունքների և այլ արտոնությունների։

Հաղորդվում է, որ կողմերը կնքելու են 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023