ՉԼ. Թրիլլեր Պրահայում. Կոպենհագենը 11-մետրանոցներով հաղթեց Սպարտային 🎥

ՉԼ. Թրիլլեր Պրահայում. Կոպենհագենը 11-մետրանոցներով հաղթեց Սպարտային 🎥

16/08/2023 - 15:32

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Կոպենհագենը» հյուրընկալվելիս մրցեց «Սպարտա Պրահայի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Պատասխան խաղի արդեն 1-ին րոպեին Ջորդան Լարսոնն առաջ մղեց Դանիայի մայրաքաղաքից ժամանած հյուրերին։

Չնայած «Սպարտան» հանդիպման մնացած ժամանակահատվածում ուներ խաղային լուրջ առավելություն, Բրիան Պրիսկեի թիմը պատասխան գնդակը խփեց միայն 80-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Վելկո Բիրմանչևիչն, ինչից հետո խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժամանակը պարզապես թրիլլերային ընթացք ունեցավ, որի ընթացքում կողմերը փոխանակվեցին խփած երկուական գնդակով։

Նախ Կազիմ Լաչին 105-րդ րոպեին առաջ մղեց արդեն «Սպարտային», սակայն 105+2-րդ րոպեին Վիկտոր Կլաեսոնը հավասարեցրեց հաշիվն` այն դարձնելով 2:2։

107-րդ րոպեին Վիկտոր Օլատունջին կրկին հաղթողի դիրք դուրս բերեց չեխական ակումբին։

Թվում էր` «Սպարտան» այս անգամ կպահպանի հաղթական առավելությունը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Կոպենհագենի» ֆուտբոլիստները, ովքեր 112-րդ րոպեին դիմակայությունում արդեն չորրորդ անգամ լուսատախտակին վառեց հավասար հաշիվ. դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Կլաեսոնը։

Լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 3:3 էր, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին «Կոպենհագենի» ֆուտբոլիստները։

Այսպիսով, դանիական ակումբը թրիլլերային պայքարում հաղթեց «Սպարտային»` դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է լեհական «Ռակուվի» դեմ։

«Սպարտա Պրահան» էլ հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում և հանդիպելու է ԱԵԿ (Հունաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) դիմակայության հաղթողին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023