Պաշտոնական. Մոյզես Կայսեդոն տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Մոյզես Կայսեդոն տեղափոխվեց Չելսի

15/08/2023 - 00:36

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2031 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «ազնվականները», հավելավճարները ներառյալ, «ճայերին» վճարել են 133 մլն եվրո։

Այս գործարքը դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Դեկլան Ռայսի ռեկորդը, ում դիմաց «Արսենալը» վերջերս, հավելավճարները ներառյալ, «Վեսթ Հեմին» վճարել է 126 մլն եվրո։

Հավելենք, որ Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 53 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023