Լուկա Յուրիչիչի` Կլուժ տեղափոխության ֆինանսական մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։ Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։ […]