Պեպ Գվարդիոլան վիրահատության է ենթարկվել

Պեպ Գվարդիոլան վիրահատության է ենթարկվել

23/08/2023 - 17:46

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բարսելոնայում մեջքի վիրահատության է ենթարկվել։

Աղբյուրի փոխանցմամբ` 52-ամյա մասնագետը վերջերս ուժեղ ցավեր է ունեցել և մեկնել է Բարսելոնա` անհապաղ վիրահատության, որը բարեհաջող է անցել։

Այժմ Գվարդիոլան Կատալոնիայի մայրաքաղաքում հետվիրահատական շրջան պետք է անցնի։

Ակնկալվում է, որ Գվարդիոլան աշխատանքի կվերադառնա միայն միջազգային դադարից հետո և «քաղաքաբնակներին» կղեկավարի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում սեպտեմբերի 16-ին «Վեսթ Հեմի» դեմ կայանալիք արտագնա խաղում։

Մինչ այդ իսպանացի մասնագետը բաց կթողնի Պրեմիեր լիգայի 3-րդ և 4-րդ տուրերում կայանալիք «Շեֆիլդ Յունայթեդի» և «Ֆուլհեմի» դեմ կայանալիք խաղերը։

Այդ ընթացքում Գվարդիոլային կփոխարինի նրա առաջին օգնական Խուանմա Լիլոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023