ՉԼ. Ռեյնջերսն ու ՊՍՎ-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

ՉԼ. Ռեյնջերսն ու ՊՍՎ-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

23/08/2023 - 12:36

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը» Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում մրցեց ՊՍՎ-ի դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։

«Ռենջերների» գոլերը խփեցին Աբդալա Սիման ու Ռոբի Մատոնդոն։

Հոլանդական ակումբի կազմից էլ աչքի ընկան Իբրահիմ Սանգարեն ու Լյուկ դե Յոնգը։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023