Author Archives: Miqayel

ՉԼ. խմբային փուլի վիճակահանություն. ուղիղ եթեր

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց Ռոմա

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո բելգիացի ֆուտբոլիստը կվերադառնա «Չելսի». այն չի ներառում գնման իրավունք։ «Գայլերը» վարձակալության դիմաց «ազնվականներին» վճարել են 5.8 մլն եվրո։ Նշենք, որ Լուկակուն իտալական Ա սերիայի շրջանակում հանդես գալու հարուստ փորձ […]

Լեոնարդո Բոնուչին շուտով նոր ակումբ կունենա

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարիերան կշարունակի «Ունիոն Բեռլինի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 36-ամյա ֆուտբոլիստը «Ունիոնի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ վետերան ֆուտբոլիստն արդեն […]

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանն ավարտեց կարիերան 🎥

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգ Ղազարյանը հայտարարում է կարիերան ավարտելու մասին։ Ղազարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» (2004-11.), «Բանանցի» (խմբ.` ներկայիս «Ուրարտու» (վարձալալություն, 2007 թ.), «Մետալուրգ Դոնեցկի» (2011-14 թթ.), «Շախտյոր Կարագանդայի» (վարձակալություն, 2013 թ. հուլիս-դեկտեմբեր), «Օլիմպիակոսի» (2014 թ. հուլիս – 2015 թ. հունվար), «Կերկիրայի» (2015 թ. հունվար-հուլիս), «Մարիտիմուի» (2015-18 […]

Ման. Սիթին խոշոր գումար կվճարի Վուլվզի կիսապաշտպանի դիմաց

«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները», հավելավճարները ներառյալ, վճարելու են 60 մլն եվրո։ Ակնկալվում է, որ «գայլերն» այդ գումարի 55 եվրոն կստանան միանգամից։ Ռոմանոն հաստատում է, որ այս գործարքի շրջանակում «Վուլվզի» շարքերը համալրելու է «Մանչեսթեր Սիթիի» […]

ՊՍԺ-ն հերթական խոշոր գործարքն է ավարտին հասցրել

«Լիոնի» եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը վճարելու է 45 մլն եվրո։ «Լիոնը» ևս 5 մլն եվրո վաստակելու է հավելավճարների տեսքով։ 20-ամյա ֆուտբոլիոտի հաջորդ վաճառքից էլ «Լիոնն» ունենալու է 10% մասնաբաժին։ Նշվում է, որ Բարկոլիան արդեն […]

ՉԼ. խմբային փուլի վիճակահանության զամբյուղնեը

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճած բոլոր 32 ակումբները։ Ձևավորվեցին նաև խմբային փուլի վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ – «Մանչեսթեր Սիթի», «Սևիլիա», «Բարսելոնա», «Նապոլի», «Բավարիա», ՊՍԺ, «Բենֆիկա», «Ֆեյենորդ» Երկրորդ զամբյուղ – «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ինտեր», «Բորուսիա Դորտմունդ», «Ատլետիկո Մադրիդ», «Լայպցիգ», «Պորտու», «Արսենալ» […]

Գործարքը կայացած է. Անսու Ֆաթին կփոխի ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն իսպանացի ֆուտբոլիստին։ Վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ «Բրայթոնը» վճարելու է Ֆաթիի աշխատավարձի մեծ մասը։ Ակնալվում […]

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձամ մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ» (բոլորն` Անգլիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Սևիլիա» (բոլորն` Իսպանիա), «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», «Միլան» (բոլորն` Իտալիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Ունիոն Բեռլին» (բոլորը` Գերմանիա), […]

ՊՍՎ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեյնջերսին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ՊՍՎ-ն Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։ Դիմակայության պատասխան խաղում հոլանդական ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց «ռենջերներին»` ջախջախելով 5:1 հաշվով։ Պետեր Բոսի թիմի կամզից դուբլի հեղինակ դարձավ Իսմայել Սայբարին, մեկական գոլ էլ խփեցին Լյուկ դե Յոնգն ու Ջոուի […]

1 581 582 583 584 585 1,929