ՊՍՎ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեյնջերսին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

ՊՍՎ-ն ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռեյնջերսին` նվաճելով ՉԼ խմբային փուլի ուղեգիր🎥

31/08/2023 - 01:31

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում ՊՍՎ-ն Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Դիմակայության պատասխան խաղում հոլանդական ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց «ռենջերներին»` ջախջախելով 5:1 հաշվով։

Պետեր Բոսի թիմի կամզից դուբլի հեղինակ դարձավ Իսմայել Սայբարին, մեկական գոլ էլ խփեցին Լյուկ դե Յոնգն ու Ջոուի Վերմանը, իսկ Կոնոր Գոլդսոնը գրավեց սեփական դարպասը։

Հյուրերի միակ գոլը խփեց Ջեյմս Տավերնիեն։

Այսպիսով, ՊՍՎ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:3 հաշվով` նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

«Ռեյնջերսն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023