Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց Ռոմա

Պաշտոնական. Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց Ռոմա

31/08/2023 - 15:40

Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին։

Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո բելգիացի ֆուտբոլիստը կվերադառնա «Չելսի». այն չի ներառում գնման իրավունք։

«Գայլերը» վարձակալության դիմաց «ազնվականներին» վճարել են 5.8 մլն եվրո։

Նշենք, որ Լուկակուն իտալական Ա սերիայի շրջանակում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ 2019-21 և 2022-23 թթ. պաշտպանել է «Ինտերի» գույներն` անկացրած 132 խաղում դառնալով 78 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023