Գործարքը կայացած է. Անսու Ֆաթին կփոխի ակումբային գրանցումը

Գործարքը կայացած է. Անսու Ֆաթին կփոխի ակումբային գրանցումը

31/08/2023 - 08:27

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Բրայթոնի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության. «ճայերը» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալեն իսպանացի ֆուտբոլիստին։

Վարձակալական պայմանագրում ներառված չի լինելու գնման իրավունք, որի ավարտից հետո 20-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Բարսելոնա»։

Հաղորդվում է, որ «Բրայթոնը» վճարելու է Ֆաթիի աշխատավարձի մեծ մասը։

Ակնալվում է, որ Ֆաթին Մեծ Բրիտանիա կմեկնի սեպտեմբերի 1-ին, որտեղ բուժզննում կանցնի «ճայերի» համար, իսկ մինչ այդ երկու ակումբները կպատրաստեն բոլոր փաստաթղթերը, որպեսզի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ավարտին հասցնեն այս գործարքը։

Նշվում է, որ այս գործարքի իրականացման համար ամենամեծ խթանը եղել է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի և Անսու Ֆաթիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, ինչից հետո 20-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է համալրել անգլիական ակումբի շարքերը։

Հավելենք, որ Անսու Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի կազմում անցկացրել է 112 հանդիպում` դառնալով 29 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023