Պոլ Պոգբային 2-4 տարվա որակազրկում է սպառնում
«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան լուրջ խնդրի առջև է կանգնել։ Սույն թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը դրական դոպինգ թեստ է հանձնել։ Դոպինգ ստուգման արդյունքում պարզ էր դարձել, որ Պոգբան գերազանցել է տեստոստերոնի սահմանված չափաբաժինը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը կրկնակի դոպինգ փորձաքննություն էր պահանջել, որը, ինչպես հայտնում է Sky Sports Italia-ն, կրկին դրական […]