Սևիկյանի և Իվուի տրանսֆերային արժեքը  նույնպես ավելացել է📸

Սևիկյանի և Իվուի տրանսֆերային արժեքը նույնպես ավելացել է📸

06/10/2023 - 00:01

Հեղինակավոր Transfermarkt կայքը կրկին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հերթական թարմացման արդյունքում «Պարի ՆՆ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը դարձել է 900 հազ. եվրո։

Նախորդ թարմացման համեմատ` 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 400 հազ. եվրոյով։

Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 15 հանդիպում` դառնալով 5 գոլի հեղինակ։

Տրանսֆերային արժեքի աճ է գրացել նաև «Ռուբինի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ով այժմ գնահատվում է 700 հազ. եվրո։

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 250 հազ. եվրոյով։

Իվուն ընթացիկ մրցաշրջանում թաթարական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և խփել 1 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023