ԿԼ. Նորշելանը չնկատեց Լյուդոգորեցին` ջախջախելով անհավանական հաշվով 🎥

ԿԼ. Նորշելանը չնկատեց Լյուդոգորեցին` ջախջախելով անհավանական հաշվով 🎥

06/10/2023 - 10:12

Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում դանիական «Նորշելանը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լյուդոգորեցի» դեմ։

Դանիական ակումբը պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 7:1 հաշվով։

Յոհաննես Թորուպի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բենյամին Նյուրգենը, մեկական գոլ խփեցին Մարկուս Ինգվարտսենը, Իբրահիմ Օսմանը, Յեպե Տվերսկովը, Քրիստիան Ռասմուսենը, իսկ հյուրերի կիսապաշտպան Սոնը գրավեց սեփական դարպասը։

Բուլղարիայի Ռազգրադ քաղաքից ժամանած հյուրերի կազմից էլ հեղինակության գնդակը խփեց Օլիվիե Վերդոնը։

Նշենք, որ «Նորշելանը» տոնեց Կոնֆերենցիաների լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բուդյո Գլիմտին», որը 2021 թ. հոկտեմբերի 21-ին «Ռոմային» ջախջախել էր 6:1 հաշվով։

Բացի այդ, կրկնվել է մրցաշարի շրջանակում մեկ խաղում գրանցվաց անենաշատ գոլերի ռեկորդը։

Մինչ այս Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում միայն մեկ անգամ էր 8 գոլ գրանցվեց։ 2022 թ. մարտի 10-ին կայացած ՊՍՎ – «Կոպենհագեն» հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով։

H խմբի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Սպարտակ Տրնավա» 1:2 «Ֆեներբախչե»

Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Ֆեներբախչե» – 6 միավոր
  2. «Նորշելան» – 3
  3. «Լյուդոգորեց» – 3
  4. «Սպարտակ Տրանավա» – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023