«Ռեալի մակարդակի ակումբները չպետք է ճնշում գործադրեն մրցավարների վրա». Սևիլիայի փոխնախագահ
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո անդալուսական ակումբի փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո-կրտսերը «սերուցքայիններին» հորդորել է ճնշում չգործադրել մրցավարների վրա. «Առաջին հերթին, մենք դեմ ենք, որ «Ռեալն» այդպես արտահայտվի ակումբային հեռուստատեսությամբ: Մրցավարներն, իհարկե, սխալվում են, ինչպես բոլորը, և մենք պետք է աջակցենք նրանց։ […]