Author Archives: Miqayel

Պաշտոնական. Ռեալն ու Կամավինգան երկարաձգեցին պայմանագիրը

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Կոմղերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։ Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս […]

Միլանի 15-ամյա հարձակվողի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Միլան Մ-19»-ը սեփական հարկի տակ մրցում է ՊՍԺ Մ-19-ի դեմ։ «Ռոսոներիների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով 10-րդ րոպեին շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Նշենք, որ Կամարդան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացնում է 11-րդ հանդիպումը և խփել է արդեն 7 […]

Խավի. «Մենք հասել ենք մեծ Բարսայի վերադարձի և բացարձակ հաջողության ճանապարհի կեսին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին կարծում է, որ ակումբը մոտ է նախկին կարգավիճակի վերադարձին. «Մենք հասնում ենք այն նպատակներին, որոնք դնում ենք ինքներս մեր առջև։ Մենք ակումբին միացանք բավական բարդ մրցաշրջանում և փրկեցինք այն։ Նախորդ մրցաշրջանն արդյունքների տեսանկյունից բավական լավն էր։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր խաղը կրկին հիանալի դառնա, ինչով էլ մենք […]

Գրոծող լավագույն ակումբային մարզիչներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է գործող լավագույն ակումբային մարզիչներին, որի թոփ-20-ն ունի հետևյալ տեսքը. Ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլլեր Լոնդոնում. Չելսին ջախջախեց Տոտենհեմին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես անհավանական սցենարով։ «Խթանները» հանդիպման հենց մեկնարկից ճնշում էին գործադրում և արդեն 6-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ ատաջ անցան հաշվի մեջ։ Շատ չանցած տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը, սակայն 14-րդ րոպեին […]

«Գժանոց» Լոնդոնում. չեղարկած երեք գոլ, կարմիր քարտ ու 11-մետրանոց Տոտենհեմ – Չելսի հանդիպման առաջին կեսում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայանում է Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես խելահեղ սցենարով։ Առաջին կեսում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը VAR համակարգի օգնության միջոցով երեք անգամ չեղարկեց դարպասի գրավումները, դաշտից հեռացրեց «խթանների» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին։ […]

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլսիտների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչկ ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ման. Սիթի», Անգլիա), Լուկաս Պերի («Բոտաֆոգո») Պաշտպաններ – Գլեյսոն Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Նինո («Ֆլումինենսե»), Էմերսոն Ռոյալ («Տոտենհեմ», Անգլիա), Կարլոս […]

Պույոլ. «Եթե Վինիսիուսը փոխի իր վարքագիծն, ավելի մեծ ճանաչում կունենա»

«Բարսելոնայի» լեգենդար նախկին ավագ Կարլես Պույոլը խոսել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսի վարքագծի մասին. «Վինիսիուսը հոյակապ ֆուտբոլիստ է։ Ես կցանկանայի զրուցել նրա հետ առանձին իր վարքագծի մասին և ասել իմ անձնական կարծիքը։ Ես նրա հետ կզրուցեի ինչպես թիմակիցներ։ Վինիսիուսը լուծում է հանդիպման ելքեր` ստիպելով հիանալ իր խաղով։ Եթե նա փոխի իր վարքագիծն, ավելի մեծ ճանաչում […]

Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ֆիորենտինայի նկատմամբ 🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Յուվենտուսը» Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 10-րդ րոպեին Ֆաբիո Միրետիի խփած միակ գնդակը։ Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը։ «Յուվենտուսն», առհասարակ, ներքին առաջնության շրջանակում անցկացրած վերջին […]

Ռեալը սայթաքում է` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերբաբեու» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Կառլո Անչելոտի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի 29-ամյա հյուսիսմակեդոնացի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 5 սեյվ։ Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» […]

1 516 517 518 519 520 1,925