Պաշտոնական. Ռեալն ու Կամավինգան երկարաձգեցին պայմանագիրը

Պաշտոնական. Ռեալն ու Կամավինգան երկարաձգեցին պայմանագիրը

07/11/2023 - 18:48

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։

Կոմղերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։

Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 114 խաղում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023