Author Archives: Miqayel

«Լիվերպուլի» կատարյալ ֆիասկոն! «Վուլվզը» 90+4-ին հաղթանակ կորզեց «կարմիրներից» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վուլվերհեմփոնը» սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ կորզեց «Լիվերպուլից»։ «Գայլերին» 78-րդ րոպեին առաջ մղեց Ռոդրիգու Գոմեշը։ Պորտուգալացի պաշտպանը նախորդ տուրում էլ 90+8-ին գրավել էր «Ասթոն Վիլայի» դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին` 2:1։ Մերսիսայդյան գրանդից 83-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Մոհամեդ Սալահը։ Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կվաժանվեն, բայց 90+4-րդ րոպեին […]

Comeback-ը շատ մոտ էր! «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», բայց դուրս չեկավ եզրափակիչ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամ Նաու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդն առավելության էր հասել 4:0 հաշվով։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Մարկ Բերնալը, գոլ խփեց նաև Ռաֆինիան։ Այսպիսով, չնայած խոշոր հաշվով պարտությանը` «Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսիեդադ» […]

Իսպանիայի գավաթ. «Բարսան» 3-րդ գնդակն ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ «Բլաուգրանայից» 72-րդ րոպեին գոլ խփեց Մարկ Բերնալը` հաշիվը դարձնելով 3:0։ 18-ամյա ֆուտբոլիստը դուբլ գրանցեց։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Բարսան» երկու երկու գնդակի տարբերությամբ հաղթում է «Ատլետիկոյին» առաջին խաղակեսից հետո 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» Մարկ Բերնալի ու Ռաֆինիայի գոլերի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել է 4:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը հաղթել էր 4:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի ժամը 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Լապորտա. «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին»

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք պատասխան հանդիպման մասին, հայտնում է Mundo Deportivo-ն։ «Ես և ամբողջ «Բարսան» հավատում ենք comeback-ին։ Դա հնարավոր է, ու բոլոր երկրպագուները տրամադրված են դրան։ Մենք ունակ և մոտիվացված թիմ ունենք, որը կարող է comeback անել։ Սա երիտասարդ, ռիսկի գնացող թիմ է։ […]

Ռոդրիգոն ծանր վնասվածք է ստացել` երկարատև ժամանակով շարքից դուրս մնալով

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) աջ ոտքի ծնկի խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ստացել, հայտնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` բրազիլացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 7 ամիս։ Ակնկալվում է, որ 25-ամյա եզրայինը խաղադաշտ կվերադառնա միայն 2027թ. սկզբին։ Այսպիսով, վինգերը բաց […]

Պաշտոնական. Մխիթարյանի նախկին թիմակիցը վերադարձել է հայրենիք 📸

Տարաս Ստեպանենկոն վերադարձել է հայրենիք և տեղափոխվել «Կոլոս», հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 36-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը թուրքական «Էյուսպորն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. փետրվարից, մասնակցել է 18 հանդիպման։ Վետերան ֆուտբոլիստն առավել հայտնի Դոնեցկի «Շախտյորում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2010-2025թթ.), 440 խաղում գրանցել […]

Լա լիգայի ֆավորիտները` ըստ Opta-ի

Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունն Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրից հետո թարմացրել է առաջնության չեմպիոն դառնալու ֆավորիտների շանսերը։ «Խետաֆեից» կրած պարտությունից (0:1) հետո Մադրիդի «Ռեալի» չեմպիոն դառնալու շանսերը նվազել են մինչև 20,37 տոկոսի։ Պրեմիերայի չեմպիոնությունը 79,51 տոկոս հավանականությամբ կնվաճի «Բարսելոնան»։ Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը» չեմպիոն դառնալու չնչին շանսեր ունեն` համապատասխանաբար 0,1 և 0,02 տոկոս։ Լա լիգայի […]

Ինչո՞ւ է Մաստանտուոնոն կարմիր քարտ ստացել «Խետաֆեի» դեմ խաղում 🎥

«Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի խաղում (0:1) Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարմիր քարտ է ստացել գլխավոր մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսին վերավորելու համար, հաստատում է As-ը։ 90+5-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստն սկսել է դժգոհել մրցավարից ու ասել. «Ի՜նչ ամոթ է, անիծյալ ամոթ»։ Մունյիս Ռուիսն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել նրան։ Այժմ երիտասարդ կիսապաշտպանին […]

1 40 41 42 43 44 2,103