Author Archives: Miqayel

Մոնցայի հարձակվողի կիսաշրջադարձ հարվածով խփած գերֆանտաստիկ գոլը 🎥

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում «Մոնցան» հյուրըկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 18-րդ րոպեին «Մոնցայի» կազմից կիսաշրջադարձ հարվածով գերֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ինտերը մրցակիցներ չի ճանաչում` հաղթելով նաև Բոլոնիային 🎥

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին 37-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Յան Բիսեկի խփած միակ գոլը։ Նշդենք, որ «ներաձուրիներն» Ա սերիայում տարան 10-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 75 միավոր և շարունակում է […]

Քեյնի ֆանտաստիկ բենեֆիսը. Բավարիան 18+ հաշվով ջախջախեց Մայնցին 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։ Մյունխենյան ակումբը պատզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 8:1 հաշվով։ «Ռեկորդ մայսթերի» կազմից հերթական անհավանական հանդիպումն անցկացրեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Քեյնը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 30 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ […]

Մանչեսթեր Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Էվերթոնին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։ Մանկունյական ակումբն առաջին կեսում երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ինչից հետո հանդիպումը մոտեցրեց տրամաբանական ու հաղթական ավարտին։ Էրիկ Տեն Հագի թիմից մեկական գոլ խփեցին Բրունու Ֆերնանդեշն ու Մարկուս Ռեշֆորդը։ Նշենք, որ երկու դեպքում էլ 11-մետրանոցը վաստակեց Ալխեանդրո Գարնաչոն։ Այպսիսով, «կարմիր սատանաները» […]

Հայաստան – Կոսովո հանդիպման տոմսերի արժեքը

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մեկնարկել է Հայաստան – Կոսովո հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսերի վաճառքն իրականացվում է  https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Տոմսերն ունեն հետևյալ արժեքները. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000 դրամ Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ Արևմտյան […]

ՊՍԺ-ն պատրաստ է անհավանական գումար վճարել` Յամալին ձեռք բերելու համար

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։ Marca-ն գրում է, որ փարիզյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեի փոխարինող։ Ֆրանսիացի հարձակվողը, ամենայն հավանակությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Պարի Սեն-Ժերմենից»։ Աղբյուրի փոխանցմամբ` ՊՍԺ-ն պատրաստ է պատանի աստղի դիմաց «բլաուգրանային» վճարել 200 մլն եվրո։ Նշվում է, որ ֆուտբոլիստի […]

Մալյորկայի դարպասապահը Բարսելոնայի դեմ խաղում 34 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել 🎥

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Մալյորկան» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։ Հանդիպման 24-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ «բլաուգրանայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո հյուրերին փրկեց 28-ամյա դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը։ Mister Chip-ը գրում է, որ Ռայկովիչը պատմության միայն երկրորդ դարպասապահն է, որը «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի արտագնա խաղում 11-մետրանոց […]

16-ամյա Յամալի հանճարեղ գոլը Բարսային հաղթանակ պարգևեց Մալյորկայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Խավիի թիմին 73-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 16-ամյա վինգեր Լամին Յամալի խփած հիասքանչ գոլը։ Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 61 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Մալյորկան», 27 միավորով, 15-րդն է։ Հ․Գ․ […]

Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը Կրասնոդարի դեմ խաղում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոստովը» սեփական մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Կրասնոդարին»։ «Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով 62-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին։ Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին արդյունավետ գործողությունը։ Նշենք, որ «Կրասնոդարի» կազմից որակազրկման պատճառով հանդիպումը բաց թողեց […]

Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Միկել Արտետան («Արսենալ») և Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ») ճանաչվել են Պրեմիեր լիգայի փետրվարի` համապատասխանաբար լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ փետրվարին հաղթել է անցկացրած բոլոր 4 խաղերում` մրցակիցների դարպասն ուղարկելով 17 գնդակ։ Իսպանացի մասնագետը կարիերայում 7-րդ անգամ է ճանաչվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Արտետայից շատ միայն […]

1 402 403 404 405 406 1,920