Քեյնի ֆանտաստիկ բենեֆիսը. Բավարիան 18+ հաշվով ջախջախեց Մայնցին 🎥

Քեյնի ֆանտաստիկ բենեֆիսը. Բավարիան 18+ հաշվով ջախջախեց Մայնցին 🎥

09/03/2024 - 20:24

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Մայնցի» դեմ։

Մյունխենյան ակումբը պատզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 8:1 հաշվով։

«Ռեկորդ մայսթերի» կազմից հերթական անհավանական հանդիպումն անցկացրեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Քեյնը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 30 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան, մեկալան գոլ էլ խփեցին Թոմաս Մյուլերը, Ջամալ Մուսիալան ու Սերժ Գնաբրին։

«Մայնցի» հեղինակության գնդակը խփեց Նադիեմ Ամիրին։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։

«Մայնցը», 16 միավորով, նախավերջինն է` 17-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023