Author Archives: Miqayel

Ժիրայր Շաղոյանի անհավանական գոլը Վանի դեմ խաղում 🎥

Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Չարենցավանի «Վանին»։ Հյուրերի գոլային հրավառության սկիզբը դրեց Ժիրայր Շաղոյանը, որը 45+2-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գերմանիայում ակումբներից մեկն ընկերական խաղն անկացրել է մերկ 📸

Մայիսի 1-ին Գերմանիայի Հերնե քաղաքում արտասովոր ֆուտբոլային հանդիպում է կայացել։ Deutsche Welle-ն գրում է, որ «Արվեստ և բողոքի խաղ ՈՒԵՖԱ-ի, Գերմանիայի ֆուտբոլային միության և ֆուտբոլի չափազանց առևտրայնացման դեմ» խորագրով կայացած հանդիպմանը «Deutsche NACKTionalmannschaft» ակումբը «Pottoriginale All Stars» թիմի դեմ ընկերական հանդիպումն ամբողջությամբ անցկացրել է մերկ։ Հանդիպումը կայացել է Շտրյունկեդե ամրոցի մարզադաշտում, որին ներկա է եղել […]

Էնրիկե. «ՊՍԺ-ն Փարիզում շատ ավելի ուժեղ կլինի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության (0:1) մասին. «Սա ֆուտբոլ է և, դեպքերի մեծամասնությունում, այն գեղեցիկ է, բայց երբեմն լինում է նաև այսպես։ Անկասկած` մենք կնախընտրեինք ավելի լավ իրավիճակում հայտնվել։ Հավասար խաղ էր, բայց գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Հանդերձարանում ֆուտբոլիստները մի փոքր կոտրված էին։ […]

Լրագրող. «Մբապեն իր գոլերի մեկ տասներորդը խփել է Ջիբրալթարին»

Ֆրանսիացի լրագրող Դիդիե Ռուստանը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին. «Մբապեն իր գոլերի մեկ տասներորդը խփել է Ջիբրալթարին։ Դադարե՛ք ընդգծել նրա գոլերի անիծյալ վիճակագրությունը։ Բոլորը խոսում են, թե նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց դա երբեք չի երևում, նա ոչինչ չի անում։ Մեսին և Նեյմարը նրա տարիքում դաշտում ամենուր էին»,- մեջբերում է Foot Mercato-ն։ Կիլիան […]

Գվարդիոլան զղջում է, որ բաց է թողել Գյունդողանին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարոտում է ակումբի նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի խաղային որակները, գրում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` 2023/24 մրցաշրջանում 53-ամյա մասնագետին պակասում է գերմանացի կիսապաշտպանի խաղային որակներն ու հեղինակությունը հանդերձարանում։ Այժմ Գվարդիոլան զղջում է, որ չի ստիպել, որպեսզի Գյունդողանը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Գվարդիոլան չի ցանկացել, որ Գյունդողանը հեռանա «Սիթիից», բայց […]

Պաշտոնական. Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի Բավարիան

Գերմանացի անվանի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի «Բավարիան»։ 65-ամյա մասնագետը, որն այժմ մարզում է Ավստրիայի հավաքականը, կշարունակի զբաղեցնել պաշտոնը, հայտնում է այդ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ «Ես ամբողջ սրտով Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչն եմ։ Ցանկանում եմ ընգծել, որ ես չեմ մերժել «Բավարիային»։ Սա առաջին հերթին թիմի և մեր ընդհանուր նպատակի համար է։ Մենք ամբողջությամբ […]

Գերմանիան ՉԼ հաջորդ խաղարկությունում կունենա 5 ներկայացուցիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Այդ հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունում Գերմանիան կունենա 5 ներկայացուցիչ։ Դեռ ավելին` եթե «Բորուսիան» հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և Բունդեսլիգայում զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը, մրցաշարի հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կունենա 6 ներկայացուցիչ։ Ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը։ […]

Ֆուտզալի Բարսայի թիմը լուսանկար է հրապարակել Երևանից 📸

Ֆուտզալի «Բարսելոնայի» թիմը ժամանել է Երևան` մասնակցելու Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչին»։ Կատալոնական ակումբը սոցցանցերի էջերում լուսանկար է հրապարակել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից և հայտնել, որ ժամանել է մրցավայր։ Մրցաշարը կայանալու է մայիսի 3-5-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Չորսի եզրափակիչին», բացի «Բարսելոնայից», մասնակցելու են նաև պորտուգալական «Սպորտինգն» ու «Բենֆիկան» և մրցաշարի գործող հաղթող, […]

Հիանալի ֆուտբոլ Դորտմունդում. Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպումն անցավ անչափ համառ և լարված պայքարում, որն ավարտվեց դորտմուդնյան ակումբի հաղթանակով` 1:0 հաշվով։ Էդին Թերզիչի թիմի հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆյուկրուգը։ Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բորուսիա Դորտմունդն առաջին կեսից հետո հաղթում է ՊՍԺ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը հաղթում է 1:0 հաշվով. 36-րդ րոպեին աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 367 368 369 370 371 1,919