Լրագրող. «Մբապեն իր գոլերի մեկ տասներորդը խփել է Ջիբրալթարին»

Լրագրող. «Մբապեն իր գոլերի մեկ տասներորդը խփել է Ջիբրալթարին»

02/05/2024 - 17:08

Ֆրանսիացի լրագրող Դիդիե Ռուստանը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին.

«Մբապեն իր գոլերի մեկ տասներորդը խփել է Ջիբրալթարին։ Դադարե՛ք ընդգծել նրա գոլերի անիծյալ վիճակագրությունը։

Բոլորը խոսում են, թե նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց դա երբեք չի երևում, նա ոչինչ չի անում։ Մեսին և Նեյմարը նրա տարիքում դաշտում ամենուր էին»,- մեջբերում է Foot Mercato-ն։

Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ջիբրալթարի դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 14:0 հաշվով։

Մբապեն 2023/24 մրցաշրջանում ակումբային մակարդակով 45 խաղում խփել է 43 գոլ, դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023