Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 14:0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարին։ «Եռագույնները» տոնել են իրենց պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախորդ ռեկորդային հանդիպումը կայացել է 1995 թ. սեպտեմբերի 6-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-1996-ի որակավորման փուլում 10:0 հաշվով ջախջախեց Ադրբեջանի ընտրանուն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում Նիցցայի «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում մրցեց Ջիբրալթարի ընտրանու դեմ։ «Եռագույնները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցի դարպասն ուղարկելով 14 անպատասխան գնդակ։ Դիդիե Դեշամի թիմից հեթ-տրրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, Կինգսլի Կոմանն ու Օլիվիե Ժիրուն իրենց անվան դիմաց դուբլ գրանցեցին, Ժոնաթան Կլոսը, Ուորեն Զայիր-Էմերին, Մարկուս Թյուրամը, Ադրիեն Ռաբիոն, […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի նախավերջին` 9-րդ տուրում Նորվեգիայի հավաքականը G խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ Չնայած Ստոլե Սոլբակենի սաները հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան խփել այդքան ցանկալի գոլն ու հաղթանակ կորզել։ Հանդիպման հերոսներից դարձավ լատվիացիների դարպասապահ Ռոբերտս Օզոլսը, ով իր անվան դիմաց […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի հավաքականի դեմ։ Հոլանդացիները կարգով ակնհայտ թույլ հավաքականին որևէ հնարավորություն չտվեցին և ջաջախջեցին 7։0 հաշվով։ Ֆրանկ դե Բուրի սաներից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լյուկ դե Յոնգը, Ստիվեն Բերգեյսը, Ժորժինիո Վեյնալդումը, Դոնի վան դե […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Թուրքիայի հավաքականը G խմբի շրջանակում Ստամբուլում մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ Շյոնել Գյունեշի սաները հանդիպման առաջին կեսում ունեին տարածքային զգալի առավելություն, ինչն էլ նախքան ընդմիջման գնալը երկու անգամ վերածեցին խփած գնդակի։ Նախ արդեն 2-րդ րոպեին Կենան Կարամանը բացեց խաղի հաշիվը, ապա 33-րդ րոպեին Հական Չալհանօղլուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 2-րդ տուրի շրջանակում G խմբում Նորվեգիայի հավաքականը Մալագայում մրցեց Թուրքիայի հավաքականի դեմ։ Այս հանդիպումը նախապես որոշված էր, որ պետք է անցկացվեր Օսլոյում, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղափոխվեց իսպանական Մալագա քաղաք։ Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մի շարք աստղերով համալրված Նորվեգիայի հավաքականը ոչինչ չկարողացավ առաջարկել թուրքերին՝ պարտվելով 0։3 հաշվով։ Շենոլ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ Մեր ընտրանու կազմում հիանալի հանդիպում անցկացրեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյան ը , ով մասնակցեց ողջ հանդիպմանը։ Հովոյի հիանալի մրցելույթը չի վրիպել հեղինակավոր Whoscored վիճակագրական կայքի կողմից, որն էլ Հովոյին տվել է ընդհանուր 8․64 գնահատականը՝ ընգրկելով նրան […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվեցին 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավուման փուլի զամբյուղները, որոնց հիման վրա էլ դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայանալու է վիճակահանությունը։ Այս ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2021 թվականի մարտին և ավարտվելու նույն թվականի նոյեմբերին։ Այսպիսով, զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը․ Առաջին զամբյուղ – Բելգիա, Ֆրանսիա, […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին կայացավ Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրը, ինչի արդյունքում ձևավորվեցին բոլոր խմբերի վերջնական տեսքը։ A դիվիզիոն, 1-ին խումբ 1․ Իտալիա – 12 միավոր 2․ Նիդեռլանդներ – 11 միավոր 3․ Լեհաստան – 7 միավոր 4․ Բոսնիա և Հերցեգովինա – 2 միավոր A դիվիզիոն, 2-րդ խումբ 1․ Բելգիա – 15 միավոր 2․Դանիա – 10 […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։ A Դիվիզիոն 1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։ Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023