Author Archives: Miqayel

ՉԼ. 21-րդ դարում ամենաշատ հաղթանակ տարած ակումբները 📸

Հեղինակավոր Transfermart կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայում 21-րդ դարում ամենաշատ հաղթանակ տարած ակումբներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսայի սանը երազում է կատալոնական ակումբ վերադառնալու մասին

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է ՊՍԺ-ին, երազում է վերադառնալ «Բարսելոնա»։ Mundo Deportivo-ն գրում է, որ ՊՍԺ-ի ու հոլանդացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը Սիմոնսին հաջորդ մրցաշրջանում թույլ կտա վարձավճարով տեղափոխվել իր ցանկալի ակումբը։ 21-ամյա ֆուտբոլիստը երբեք չի թաքցրել, որ երկրպագում է կատալոնական ակումբին։ Նա ցանկանում է աշխատել «բլաուգրանայի» […]

Բորուսիայի ֆուտբոլիստների` Ադելի երգի հուզիչ կատարումը 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ. ընդհանուր դիմակայությունում ռուրյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ Հանդիպումից հետո «Բորուսիայի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակել է ակումբի ֆուտբոլիստների` բրիտնացի աշխարհահռչակ երգչուհի Ադելի «Someome like you» երգի հուզիչ կատարման տեսանյութը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայտնի է, թե երբ Ռեալին կհանձնվի Լա լիգայի չեմպիոնական գավաթը

Մադրիդի «Ռեալին» իսպանական Լա լիգայի չեմպիոնական գավաթը կհանձնվի 36-րդ տուրում «Ալավեսի» դեմ տնային խաղից հետո։ Marca-ն գրում է, որ անցնող օրերին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գավաթը հանձնելու հետ կապված երեք անգամ փոխել է որոշումը։ Նախապես որոշված էր, որ «արքայական» ակումբը գավաթը պետք է ստանա 35-րդ տուրում «Գրանադայի» դեմ արտագնա խաղից հետո։ «Ռեալի» ղեկավարներին դուր չէր եկել […]

«Ինչպես լավ գինին». Բորուսիան պատասխանել է ՊՍԺ-ի` 4 տարի առաջվա գրառմանը 📸

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց (1:0) և մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց հետո X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում պատասխանել է փարիզյան ակումբի` 4 տարի առաջ կատարած գրառմանը։ 2020 թ., երբ ակումբները հանդիպել էին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, և ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով (1:2, 2:0), փարիզյան ակումբի ֆուտբոլիստոլիստները պատասխան խաղից հետո […]

Մբապեին և Դեմբելեին L’Équipe-ն ամենացածր գնահատականն է տվել 📸

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան հանդիպման (0:1) համար ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն և Ուսման Դեմբելեն ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականի կողմից ստացել են ամենացածր` 2 գնահատականը։ Երկու թիմերի ֆուտբոլիստներից ոչ մեկը դրանից ավելի ցածր գնահատական չի ստացել։ Պարբերականը «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հարձակվող Գոնսալու Ռամուշին, կիսապաշտպաններ Ֆաբիան Ռուիսին, Ուորեն Զայիր-Էմերիին և պաշտպան […]

Բորուսիան մեկնում է «Ուեմբլի». Դորտմունդցիները կրկին հաղթեցին ՊՍԺ-ին 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում «Բորուսիան» կրկին հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Մաթս Հումելսը։ Այսպիսով, «Բորուսիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:0 հաշվով և 11 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ռուրյան ակումբը […]

Հումելսն առաջ մղեց Բորուսիային ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցում է ՊՍԺ-ի դեմ։ 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դորտմունդյան ակումբի կազմից հաշիվը բացեց Մաթս Հումելսը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Էդին Թերզիչի թիմը հաղթել էր 1:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՊՍԺ-ն և Բորուսիան առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական մարզադաշտուն մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դարտմունդյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՊՍԺ – Բորուսիա Դորտմունդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ից սկսած, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 363 364 365 366 367 1,919