«Ինչպես լավ գինին». Բորուսիան պատասխանել է ՊՍԺ-ի` 4 տարի առաջվա գրառմանը 📸

«Ինչպես լավ գինին». Բորուսիան պատասխանել է ՊՍԺ-ի` 4 տարի առաջվա գրառմանը 📸

08/05/2024 - 11:54

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ին հաղթելուց (1:0) և մրցաշարի եզրափակիչ դուրս գալուց հետո X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում պատասխանել է փարիզյան ակումբի` 4 տարի առաջ կատարած գրառմանը։

2020 թ., երբ ակումբները հանդիպել էին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, և ՊՍԺ-ն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով (1:2, 2:0), փարիզյան ակումբի ֆուտբոլիստոլիստները պատասխան խաղից հետո ծաղրել էին Էրլինգ Հոլանդին և նստել էին այնպես, ինչպես նա անում է գոլ խփելուց հետո։ Նորվեգացի հարձակվողն այդ ժամանակ խաղում էր «Բորուսիայում»։

Այս անգամ դորտմուդնյան ակումբը կիսվել է ՊՍԺ-ի այդ գրառումով և գրել. «Ինչպես լավ գինին»։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» պատասխան խաղում հաղթելու շնորհիվ ընդհանուր դիմակայությունում ՊՍԺ-ի նկատմամբ առավելության հասավ 2:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ։

Էրլինգ Հոլանդը ռուրյան ակումբի գույները պաշտպանել է 2020-22 թթ.` 89 խաղում դառնալով 86 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023