Հայտնի է, թե երբ Ռեալին կհանձնվի Լա լիգայի չեմպիոնական գավաթը

Հայտնի է, թե երբ Ռեալին կհանձնվի Լա լիգայի չեմպիոնական գավաթը

08/05/2024 - 12:44

Մադրիդի «Ռեալին» իսպանական Լա լիգայի չեմպիոնական գավաթը կհանձնվի 36-րդ տուրում «Ալավեսի» դեմ տնային խաղից հետո։

Marca-ն գրում է, որ անցնող օրերին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գավաթը հանձնելու հետ կապված երեք անգամ փոխել է որոշումը։

Նախապես որոշված էր, որ «արքայական» ակումբը գավաթը պետք է ստանա 35-րդ տուրում «Գրանադայի» դեմ արտագնա խաղից հետո։ «Ռեալի» ղեկավարներին դուր չէր եկել այդ ուրոշումը։ Այն ակումբում համարել էին անհարգալից քայլ Լա լիգայում տեղը պահպանելու համար պայքարող մրցակցի հանդեպ։

Այնուհետև, ֆեդերացիան որոշեց գավաթը «Ռեալին» հանձնել ակումբի մարզաբազայում և կազմակերպել փակ միջոցառում։

Մայիսի 7-ին ֆեդերացիան որոշումը կրկին փոխեց։ Այժմ հայտնի է, որ «սերուցքայինները» չեմպիոնական գավաթը կստանան մայիսի 14-ին` «Ալավաեսի» դեմ տնային խաղից հետո։

Հիշեցնենք, որ «Ռեալը» մայիսի 4-ին «Կադիսին» 3:0 հաշվով հաղթելուց հետո անհասանելի դարձան մրցակիցների համար և 36-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023