Դինամիկ ֆուտբոլ Մայամիում. «Բավարիան» գոլառատ պայքարում հաղթեց «Ֆլամենգոյին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Բավարիան» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց «Ֆլամենգոյի» դեմ։ Դինամիկ ու գոլառատ պայքարում անցած խաղում մյունխենյան գրանդը 4:2 հաշվով հաղթեց բրազիլական ակումբին։ «Ռեկորդ մայսթերից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը, Լեոն Գորեցկան աչքի ընկավ մեկ անգամ, իսկ մրցակից կիսապաշտպան Էրիկ Պուլգարը սեփական դարպասը։ Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ժերսոնն ու Ժորժինիոն։ […]