Մահացել է ԱԱ-1990-ի լավագույն ռմբարկուն
59 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի անվանի հարձակվող Սալվատորե Սկիլաչին։ La Gazzetta dello Sport-ը գրում է, օրեր առաջ ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Պալերմոյում։ 2022 թ. նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Սկիլաչին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մեսինայում», Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում», ինչպես նաև ճապոնական «Ջուբիլո Իվատայում»։ Սկիլաչին 16 խաղում 7 գոլ է խփել Իտալիայի […]