Ռեալը հաղթեց Վիլյառեալին` հավասարվելով Բարսելոնային 🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման ընթացքում երկու դիպուկ հարված կատարեց և խփեց նույնքան գոլ` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Ֆեդերիկո Վալվերդեի ու Վինիսիուսի խփած գոլերը։ Մադրիդյան գրանդը վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Ռեալը» հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային»։ […]