Ատլետիկոն կրկնել է իր հակառեկորդը
Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի ներքո չկարողացավ հաղթել հետնապահ «Լեգանեսին»։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Դիեգո Սիմեոնեի սաները 21 խաղում դարձել են ընդամենը 22 գոլի հեղինակ, ինչը սեփական հակառեկորդի կրկնություն է։ Այսպիսի ցածր արդյունավետություն «հնդկացիները» գրանցել էին նաև 2004/05, 1981/82, ինչպես նաև 1979/80 մրցաշրջաններում։