Author Archives: Miqayel

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվերակության արդյունքում, որին մասնակցել է շուրջ 2 մլն մարդ։ Ամենաշատ ներկայացուցիչն ունի «Լիվերպուլը»: Երկուական ներկայացուցիչ ունեն «Յուվենտուսը» ու «Բարսելոնան», մեկական ֆուտբոլիստով ներկայացված են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:

Բարտոմեու․ «Օրերից մի օր Խավին կգլխավորի Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է ակումբի նախկին կիսապաշտպան Խավիի որոշումը, ով հրաժարվել էր ակումբը․ «Ես չեմ կասկածում, որ օրերից մի օր միանշանակ Խավին կգլախվորի «Բարսելոնան»։ Նա շատ տաղանդավոր է և հիանալի է հասկանում մեր փիլիսոփայությունը։ Մեկ օր նա միանշանակ կվերադառնա մեզ մոտ։ Սակայն, այժմ մեր մարզիչը Կիկե Սետիենն է։ Սետիենն ասել է, […]

De Telegraaf․ «Վան դե Բեկը ամռանը կտեղափոխվի Ռեալ»

Հոլանդական De Telegraaf պարբերականի լրագրող Վալենտին Դրիսենը տեղեկացնում է, որ «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը ամռանը կդառանա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ «Նա ձմռանը միանշանակ չի հեռանա, սակայն ամռանը կտեղափոխվի «Ռեալ» Արդեն ամեն ինչ համաձայնեցված է։ «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս պայքարի մեջ չէ»,- նշել է լրագրողը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական» ակումբը կիսապաշտպանի համար […]

Հայտնի է դարձել Օբամեյանգի որակազրկման չափը

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելեսի» դեմ։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հանդիպման 67-րդ րոպեին չափազանց կոպիտ խաղի համար հեռացվեց հյուրերի առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Հայտնի է դարձել, որ կարգապահական կոմիտեն գաբոնցի հարձակվողին որակազրկել է 3 խաղով։ «Զինագործները» դժգոհ էին մնացել կարգապահական կոմիտեի որոշում և բողոքարկել էին։ Սակայն, բողոքարկումը մերժվել էր։ Այսպիսով, […]

Երկրորդ անգամ Մոնակոն չդիմացավ?

Լիգա 1-ի շրջանակում կայացավ 15-րդ տուրից հետաձգված «Մոնակո» – ՊՍԺ հանդիպումը։ Առաջնության առաջատարները հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարան մոնեգասկյան ակումբի նկատմամբ։ Փարիզյան ակումբի կազմում իր նախկին թիմի դարպասը դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Պաբլո Սարաբիան։ Ռոբերտ Մորենոյի սաների կազմից հանդիպման 87-րդ րոպեին հաշիվը թրջեց Տեմույո Բակայոկոն։ Հիշեցնենք, որ […]

FA cup. Յունայթեդը դեռևս պայքարի մեջ է?

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի վերախաղարկման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։ Հանդիպումն ընդհանուր առմամբ տանտերերի առավելությամբ, և երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Խուան Մատան հաղթանակ պարգևեց իր թիմին՝ դուրս բերելով 1/16 եզրափակիչ։ Նշենք, որ 1/16 եզրափակչում «կարմիր սատանաները» կմրցեն «Տանմեր Ռովերս» – «Վոթֆորդ» զույգի հաղթողի հետ։ Այս զույգի վերախաղարկումը տեղի […]

Միլանը վերակենդանացման նշույլներ է ցույց տալիս, Ատալանտան լքում է պայքարը, Դիբալան և Իգուայինը փայլում են?

Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։ Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։ Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։ «Ֆիորենտնան» նույնիսկ մնալով […]

Դիբալայի և Իգուայինի դասագրքային գրոհը, որն ավարտվեց դարպասի գրավումով?

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցում է «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման 16-րդ րոպեին Գոնսալո Իգուայինն ու Պաուլո Դիբալան իդեալական գրոհ խաղարկելով՝ գնդակը միայնակ այնպես խաղարկելով, որ Իգուայնիը մեն-մենակ հայտնվեց հյուրերի դարպասապահի առջև։ Արդյունքում, 32-ամյա հարձակվողը բացեց հանդիպման հաշիվը։

Պաշտոնական․ Նապոլին գնեց Սելտայի կիսապաշտպանին

«Նապոլին» ավարտին է հասցրել «Սելտայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նեապոլիտանական ակումբը 20+4 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ Լոբոդկայի աշխատավարձը կկազմի 1․8 մլն եվրո։

Պաշտոնական․ Բարսելոնայի պաշտպանը տեղափոխվեց Շալկե-04

Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, որի համար գերմանական ակումբը վճարելու է 1․5 մլն եվրո։ Մրցաշրջանի ավարտից հետո «Շալկեն» իրավունք կունենա 20+5 մլն եվրոյով գնել խաղացողի ամբողջական տրանֆերը։ Եթե գելզենկիրխենյան ակումբը գնի խաղացողի տրանսֆերը, ապա «Բարսելոնան» իրավունք […]

1 1,792 1,793 1,794 1,795 1,796 1,885