FA cup. Յունայթեդը դեռևս պայքարի մեջ է?

FA cup. Յունայթեդը դեռևս պայքարի մեջ է?

16/01/2020 - 02:05

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի վերախաղարկման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։

Հանդիպումն ընդհանուր առմամբ տանտերերի առավելությամբ, և երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Խուան Մատան հաղթանակ պարգևեց իր թիմին՝ դուրս բերելով 1/16 եզրափակիչ։

Նշենք, որ 1/16 եզրափակչում «կարմիր սատանաները» կմրցեն «Տանմեր Ռովերս» – «Վոթֆորդ» զույգի հաղթողի հետ։ Այս զույգի վերախաղարկումը տեղի կունենա հունվարի 23-ի ուշ երեկոյան։

Այսօր կայացավ ևս մեկ վերախաղարկում։ «Քարդիֆը» հյուրընկալվելիս գերգոլառատ հանդիպման շրջանակում 3։4 հաշվով առավելության հասավ «Կարլայլ Յունայթեդի» նկատմամբ։

Ուելսը ներկայացնող ակումբը 1/16 եզրափակչում հյուրընկալվի «Ռեդինգին»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023