Երկրորդ անգամ Մոնակոն չդիմացավ?

Երկրորդ անգամ Մոնակոն չդիմացավ?

16/01/2020 - 02:12

Լիգա 1-ի շրջանակում կայացավ 15-րդ տուրից հետաձգված «Մոնակո» – ՊՍԺ հանդիպումը։ Առաջնության առաջատարները հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարան մոնեգասկյան ակումբի նկատմամբ։

Փարիզյան ակումբի կազմում իր նախկին թիմի դարպասը դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Պաբլո Սարաբիան։ Ռոբերտ Մորենոյի սաների կազմից հանդիպման 87-րդ րոպեին հաշիվը թրջեց Տեմույո Բակայոկոն։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին թիմերը 20-րդ տուրի իրենց հանդիպումն ավարտել էին գոլառատ ոչ-ոքի՝ 3։3։

ՊՍԺ-ն 49 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մոնակոն» 20 միավոր հետ է մնաց առաջատարներից՝ 29 միավորով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023